Logo

Ռաֆայել Հովհաննիսյան. «Հիմա եմ գիտակցում, թե որքան մեծ աշխատանք ենք կատարել»

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:39 / 02.06.2022Բռնցքամարտ
Ռաֆայել Հովհաննիսյան

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Ռաֆայել Հովհաննիսյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ չի պատրաստվում սահմանափակվել գրանցած արդյունքով։

«Տարվա ամենալուրջ ստուգատեսն էր։ Մեդալ նվաճելուց հետո եմ հասկացել, թե որքան մեծ աշխատանք ենք կատարել։ Շնորհակալ ենք մեր ֆեդերացիային և մարզիչներին։ Շատ դժվար մենամարտեր անցկացրի, հատկապես կիսաեզրափակիչում և եզրափակիչում։

Ինձ համար ամենակարևորը բելգիացի բռնցքամարտիկի հետ հանդիպումն էր, որովհետև 2017 թվականից միշտ պարտվել էի քառորդ եզրափակիչներում։ Շատ ծանր մենամարտ էր, բայց կարողացա հավաքվել, մարզչի օգնությամբ ճիշտ մարտավարություն մշակել և հաղթել»,- պատմեց Ռաֆայելը։

Նա խոստացավ ավելի շատ ջանք գործադրել ու նվաճել նոր բարձունքներ։

Արթուր Բազեյան. «Հետագայում անպայման ավելի մեծ հաղթանակներ կունենանք»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա