Logo

EUBC-ի գործկոմի հերթական նիստն անցկացվելու է Երևանում

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:33 / 09.05.2022Բռնցքամարտ
null

Բռնցքամարտի եվրոպական միության գործադիր կոմիտեի հերթական նիստը տեղի է ունենալու Երևանում՝ տեղեկացնում է մարզաձևի հանրապետական ֆեդերացիան։

Որոշումն ընդունվել է եվրոպական այդ կազմակերպության տնօրենների նորընտիր խորհրդի անդրանիկ նիստում, որն անցկացվել է հեռավար տարբերակով։ Հայաստանի բռցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի առաջարկով EUBC գործկոմի հաջորդ նիստը հրավիրվելու է մայիսի 30-ին Երևանում։ Իսկ մայիսի 23-ին մեր մայրաքաղաքում տեղի է ունենալու կառույցի՝ Մարզիկների կոմիտեի կազմի ընտրությունը։

Նշվում է նաև, որ մայիսի 8-ին հրավիրված տնօրենների խորհրդի նիստում EUBC փոխնախագահ է ընտրվել Սումայիդ Խալիդովը։

Հովհաննես Հովսեփյանն անցյալ շաբաթ ընտրվել է EUBC տնօրենների խորհրդի տնօրենի պաշտոնում։

Մայիսի 21-31-ը Երևանում է անցկացվելու բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա