Logo

Բռնցքամարտի Հայաստանի թիմը հավաք է անցկացնում Ծաղկաձորում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
15:03 / 27.08.2022Բռնցքամարտ
null

Ավագ տարիքի բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Բռնցքամարտիկները նախապատրաստվում են Իտալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, որին Հայաստանը կմասնակցի 16 մարզիկով՝ 13 տղա և 3 աղջիկ: 

Ծաղկաձորյան հավաքը բռնցքամարտիկները կավարտեն սեպտեմբերի 7-ին ու կմեկնեն Հունաստան, որտեղ Հունաստանի, Բուլղարիայի, Վրաստանի և Կիպրոսի հավաքականների հետ համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնեն Իտալիա մեկնելուց առաջ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա