Logo

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյանում

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 04.11.2016ՍՊՈՐՏ
.jpg - Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյանում

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների հավաքականը նախապատրաստվում է նոյեմբերի 14-27-ը Սանկտ-Պետերբուրգում կայանալիք աշխարհի առաջնությանը, հայտնում է  ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Երիտասարդների հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյանում, որին մասնակցում է 14 բռնցքամարտիկ` այդ թվում նաև Անուշ Գրիգորյանը: Վերջինս նախապատրաստվում է նոյեմբերի 14-24-ը Սոֆիայում կայանալիք Եվրոպայի մեծահասակաների կանանց առաջնությանը:

Աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանը կներկայացնի 7 մարզիկ: Մասնակից բռնցքամարտիկների անունները կհրապարակվի ավելի ուշ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա