Logo

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Սերբիա՝ ԱԱ-ին մասնակցելու

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 21.10.2021ՍՊՈՐՏ
boxing training 17 scaled - Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Սերբիա՝ ԱԱ-ին մասնակցելու

Հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 6-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կկայանա բռնցքամարտի աշխարհի առաջնությունը:

ՀԱՕԿ-ի հաղորդմամբ՝ Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ուղեկցությամբ այսօր մեկնել է մրցավայր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ

Սեյրան Եղիկյան (48 կգ), Արթուր Հովհաննիսյան (51 կգ), Վահե Բադալյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ), Արման Դարչինյան (71 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյան։

Աշխարհի առաջնության մասնակիցները կմրցեն 13 քաշային կարգում: Ստուգատեսին հայտավորված է 105 երկրի 650 բռնցքամարտիկ։

Առաջին անգամ ԱԻԲԱ-ն աշխարհի առաջնությունում սահմանել է 2,6 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ։

Չեմպիոնները կստանան 100, փոխչեմպիոնները` 50, իսկ բրոնզե մեդալակիրները` 25 հազար ԱՄՆ դոլար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա