Logo

Կարեն Աղամալյանը՝ բռնցքամարտի ԵԱ-ին հավաքականի նախապատրաստության, Հովհաննես Բաչկովի մասին

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:51 / 05.05.2022Հարցազրույցներ
Բացառիկ
Կարեն Աղամալյան

Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն սկսել է մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը նախապատրաստության վերջին փուլը։ Ընտրանու գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը VNews-ին հայտնեց, որ թիմի վերջնական կազմը կհայտարարվի մոտ 10 օրից։

«Նոր հավաք ենք սկսել։ Կազմը, հավանաբար, կհայտարարեմ առաջնության մեկնարկից մեկ շաբաթ առաջ։ Հովհաննես Բաչկովի մասնակցության վերաբերյալ նորություն դեռ չկա։ Նա կներկայանա հավաքին, կհասկանանք, թե ինչ մարզավիճակում է, ու նոր միայն կորոշենք։ Ամեն դեպքում, Բաչկովն իր քաշային կարգում հայտավորված մեր երկու մարզիկներից մեկն է»,- VNews-ի հետ զրույցում նշեց գլխավոր մարզիչը։

Կարեն Աղամալյանը տեղեկացրեց նաև, որ այս հավաքի ընթացքում մեծ տեղ է հատկացվելու «ձեռնոցներով աշխատանքին»։ Նրա խոսքով՝ հայ բռնցքամարտիկներն ամեն օր էլ աշխատում են զույգերով, վարում են ազատ մենամարտեր։ «Այս պահին տղաներն անհրաժեշտ մարզավիճակում են, ամեն ինչ նորմալ է։ Աստիճանաբար կավելացնենք և նրանց կհասցնենք այն մարզավիճակին, որը պահանջվելու է՝ Եվրոպայի առաջնությանը կազմ ու պատրաստ ներկայանալու համար»,- հավաստիացրեց հավաքականի գլխավոր մարզիչը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա