Logo

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը տարին ավարտել է հաղթանակով

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 20.12.2021ՍՊՈՐՏ
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը տարին ավարտել է հաղթանակով - Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը տարին ավարտել է հաղթանակով

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը տարին ավարտում է հաղթական նոտայով՝ գրում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Թիմային ձևաչափով մրցաշարի մրցումային վերջին օրը Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականը մրցել է Վրաստանի ընտրանու հետ և կրկին առավելության հասել:

Իրենց մենամարտերը հաղթանակով են ավարտել 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 63 կգ քաշային Արթուր Սահակյանը, 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը և 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա