Logo

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է ուկրաինացիներին (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 17.12.2021ՍՊՈՐՏ

«Դինամո» մարզահամալիրում ընթացող բռնցքամարտի՝ թիմային ձևաչափով մրցաշարում այսօր մրցել են Հայաստանի և Ուկրաինայի կանանց հավաքականները։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ մեր ընտրանին հաղթել է 5։2 հաշվով։

Գեղեցիկ հաղթանակներ են տոնել 48 կգ քաշային Լիլիթ Դալլաքյանը, 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը, 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը և 70 կգ քաշային Անի Հովսեփյանը։

Հատկանշական է, որ հաղթանակ տոնած հայ մարզուհիներն իրենց մրցակիցներին նաև նոկդաունի են ենթարկել։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա