Logo

«Բրյուգեն» կրկին հաղթել է «Սենտ-Ժիլուազին». դեպի չեմպիոնություն 1 քայլ է մնում (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:34 / 12.05.2022ՍՊՈՐՏ
Բրյուգե-Սենտ-Ժիլուազ

Բելգիայի առաջնության չեմպիոնական ռաունդի 4-րդ տուրում «Բրյուգեն» սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության է հասել «Սենտ-Ժիլուազի» նկատմամբ: 65-րդ րոպեին «Բրյուգեի» կիսապաշտպան Տայոն Բուչանանի հարվածից հետո հյուրերի դարպասապահ Էնթոնի Մորիսը սխալվել է՝ գնդակն ուղարկելով սեփական դարպասը: 

  • «Բրյուգե» - «Սենտ-Ժիլուազ» խաղի միակ գոլը

 

«Բրյուգեի» կազմում 54-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը SofaScore-ից ստացել է 6,4 գնահատականը: Թիմերը խաղն ավարտել են 10-ական ֆուտբոլիստով:

Այսպիսով՝ 2-րդ խաղում անընդմեջ «Սենտ-Ժիլուազին» հաղթելուց հետո «Բրյուգեն» 46 միավորով դարձել է միանձնյա առաջատար, 3 միավորով է գերազանցում մրցակցին: Մայիսի 15-ին կայանալիք «Անտվերպենի» դեմ արտագնա խաղում «Բրյուգեն» կարող է պահպանել Բելգիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա