Logo

Բրունուն մերժել է ՄՅՈՒ-ի առաջարկը. ուզում է լինել ամենաբարձր վարձատրվողների շարքում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:31 / 17.01.2022ՍՊՈՐՏ
Բրունու Ֆերնանդեշ

Կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը դադարեցրել է նոր պայմանագրի շուրջ բանակցությունները «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։

Անցած մրցաշրջանում կիսապաշտպանի հիանալի ելույթներից հետո ակումբը նրան նոր պայմանագիր է առաջարկել: Թիմում կարծում են, որ պորտուգալացին արժանի է աշխատավարձի բարձրացման։

Ինչպես հայտնում է The Athletic-ը, խաղացողը և նրա ներկայացուցիչները մերժել են այս առաջարկը, և բանակցությունները ժամանակավորապես դադարեցվել են։ 

Աղբյուրը նշում է, որ կողմերի վերադարձը բանակցությունների սեղանի շուրջ ակնկալվում է մայիսին, երբ և՛ Բրունուն, և՛ «Մանչեսթեր Յունայթեդն» ավելի հստակ ծրագրեր կունենան 2022/23 մրցաշրջանի համար:

Այժմ Ֆերնանդեշը շաբաթական մոտ 100 հազար ֆունտ է վաստակում։ «Սպորտինգում» նա ստանում էր շաբաթական 50 հազար ֆունտ։

Անգլիական ակումբում ամենաբարձր աշխատավարձն ստանում է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ շաբաթական ավելի քան 400 հազար ֆունտ, Դավիդ դե Խեան շաբաթական վաստակում է 375 հազար ֆունտ։

Բրունուն ցանկանում է լինել թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողների ցանկում՝ հաշվի առնելով այն ազդեցությունը, որ ունի «կարմիր սատանաների» խաղի վրա:

«Մանչեսթեր Յունայթեդին» չի անհանգստացնում ստեղծված իրավիճակը, քանի որ խաղացողի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի հունիսին։ Համաձայնագիրը ներառում է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակ։

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Պրեմիեր լիգայի 70 խաղում կիսապաշտպանը խփել է 33 գոլ և կատարել 22 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա