Logo

Բրունու. «Չեմ հավատում, թե «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է նման ռեսուրս կորցնել»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
19:06 / 30.06.2022ՍՊՈՐՏ
null

Բրունու Ֆերնանդեշը չի հավատում, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կհրաժարվի Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններից:

«Մի քանի շաբաթ առաջ եմ զրուցել նրա հետ: Երկուսս էլ արձակուրդում ենք, իսկ արձակուրդի ժամանակ ընկերներին պետք չէ անհանգստացնել: Հուսով եմ՝ կհանդիպենք մինչմրցաշրջանային պատրաստության չորրորդ օրը: Այսքանը:

Յուրաքանչյուր ոք մտածում է իր ապագայի մասին: Ես չեմ հավատում, թե «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է կորցնել այնպիսի ռեսուրս, ինչպիսին Կրիշտիանու Ռոնալդուն է»,- Record-ի հաղորդմամբ՝ ասել է պորտուգալացի կիսապաշտպանը:

Հիշեցնենք՝ Կրիշտիանու Ռոնալդուն մանկունիական ակումբի անցկացրած քվեարկության արդյունքում ճանաչվեց թիմի՝ ավարտված մրցաշրջանի լավագույն խաղացող:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա