Logo

Բրունու Ֆերնանդեշը երկարաձգել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
18:21 / 01.04.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Բրունու Ֆերնանդեշ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը երկարաձգել է պայմանագիրը՝ հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

27-ամյա պորտուգալացու հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։

Հաղորդվում էր, որ կիսապաշտպանը տարեկան կստանա 14-15 մլն եվրո։

Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2020 թվականի հունվարից։

Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա