Logo

Բրունու Ֆերնանդեշ. «Նման խաղով արժանի չեմ կրելու այս մարզաշապիկը»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
16:36 / 08.05.2022ՍՊՈՐՏ
null

ԱՊԼ-ի 36-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 0:4 հաշվով պարտվեց «Բրայթոնին» ու կորցրեց Չեմպիոնների լիգայի գալիք մրցաշրջանին մասնակցելու տեսական շանսը:

Հանդիպումից հետո երկրպագուներից ներողություն է խնդրել «կարմիր սատանաների» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը:

«Արդյունքն ամեն ինչ ասում է: Վատ խաղացինք, իսկ մրցակիցը գերազանցեց մեզ բոլոր առումներով: Արժանիորեն ենք գտնվում այս դիրքում: Երկրպագուների վանկարկումները (ՄՅՈՒ-ի խաղացողներն արժանի չեն կրելու թիմի խաղաշապիկը-խմբ.) ինձ էլ են վերաբերում. համաձայն եմ, որ նման խաղով իրավունք չունեմ կրելու այս մարզաշապիկը»,- պորտուգալացու խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Ընթացիկ մրցաշրջանում մանչեսթերյան թիմի կազմում 27-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 14 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա