Logo

Բրունու Ֆերնանդեշ. «Ռոնալդուի բարբառը վատագույններից է Պորտուգալիայում»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 22.10.2021ՍՊՈՐՏ
Ֆերնանդեշ. Ռոնալդուի բարբառը վատագույններից է Պորտուգալիայում - Բրունու Ֆերնանդեշ. «Ռոնալդուի բարբառը վատագույններից է Պորտուգալիայում»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը հումորով քննադատել է իր հայրենակից, մանկունիական ակումբում թիմակից Կրիշտիանու Ռոնալդուին:

«Երբեմն բարդ է հասկանալ, թե ինչի մասին են խոսում Լինգարդն ու Ռեշֆորդը: Նույն իրավիճակը պորտուգալերենի դեպքում է: Եթե Ռոնալդուին էլ հարցնեք, նա կասի, որ ես, ինքն ու Դալոտն այլ կերպ ենք խոսում:

Կրիշտիանուի խոսելաձևը պորտուգալերենի վատագույն բարբառներից է(ծիծաղում է-խմբ.): Ռոնալդուն Մադեյրայից է: Աստվա՜ծ իմ, երդվում եմ՝ պորտուգալացիները չեն հասկանում, թե ինչ լեզվով են խոսում այս կղզու բնակիչները»,- Manchester Evening News-ը մեջբերում է Ֆերնանդեշի խոսքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա