Logo

Բրունու Ֆերնանդեշի ապագան «Մանչեսթեր Յունայթեդում» կախված է Պոգբայից

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 22.04.2021ՍՊՈՐՏ
bruno fernandes man utd 1mdam5hu9v0sw1mnku0gbfjarl - Բրունու Ֆերնանդեշի ապագան «Մանչեսթեր Յունայթեդում» կախված է Պոգբայից

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է երկարաձգել պայմանագրերը թիմի առաջատարների հետ:

Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, «Յունայթեդը» շուտով նոր պայմանագիր կառաջարկի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշին: Աղբյուրի փոխանցմամբ, սակայն, պորտուգալացին նոր պայմանագիր կստորագրի միայն այն դեպքում, եթե նույնն անի նաև իր թիմակիցը՝ Պոլ Պոգբան, որին մանկունիանցիները նույնպես առաջարկ կանեն մոտ ապագայում:

Պոգբայի ապագայում հստակություն դեռ չկա: Նրա ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսն» ու «Ռեալը», սակայն ֆրանսիացին, կարծես, գտել է իր խաղը «Յունայթեդում» և շատ հնարավոր է՝ մնա իր թիմում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա