Logo

Բրունու Ֆերնանդեշը վնասվածք է ստացել

20:19 / 24.04.2023Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը վնասվածք է ստացել «Բրայթոնի» դեմ (0-0, 11-մետրանոցներով՝ 7-6) Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի խաղում, հայտնում է ESPN-ը:

Ախտորոշվել է ոտնաթաթի վնասվածք: Ամենայն հավանականությամբ, 28-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ ԱՊԼ-ի 33-րդ տուրի հանդիպումը:  

Գավաթային խաղի առաջին խաղակեսում մարզիչներն առաջարկել են փոխարինվել, սակայն Ֆերնանդեշը որոշել է շարունակել հանդիպումը՝ խորացնելով վնասվածքը:

Ընթացիկ մրցաշրջանում Բրունու Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 49 խաղում դարձել է 10 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա