Logo

BTS-ի անդամները հայտարարել են, որ դադար են վերցնում՝ կենտրոնանալու սոլո կարիերայի վրա

Հեղինակ
Աննա Անտոնյան
15:01 / 15.06.2022Երաժիշտներ
BTS

BTS հարավկորեական բոյ բենդի յոթ անդամները հայտարարել են, որ դադար են վերցնում՝ կենտրոնանալու իրենց սոլո կարիերայի վրա, հայտնում է The Guardian-ը։

Համաշխարհային ճանաչում ունեցող արտիստները, որոնց վերագրվում է Հարավային Կորեայի տնտեսության համար միլիարդավոր դոլարներ վաստակելու գործը, լուրը տարածել են երեքշաբթի երեկոյան՝ խմբի տարեդարձի առիթով հրավիրած ամենամյա ընթրիքի ժամանակ:

«Մենք ընդմիջում ենք վերցնում», - ասել է 29-ամյա Սուգան տեսահոլովակի հրապարակումից մոտ 20 րոպե անց, որը տեղադրվել է խմբի պաշտոնական YouTube-ալիքում:

Բայց Hybe-ը՝ խմբի հետ գործակցող ժամանցային ընկերությունը, ավելի ուշ ասել է, որ խումբն ընդմիջում չի ունենա և կշարունակի աշխատել նախագծերի վրա՝ և՛ որպես խումբ, և՛ որպես անհատներ:

«BTS-ն ընդմիջում չի անում: Անդամները ներկայում ավելի շատ կկենտրոնանան սոլո նախագծերի վրա»,- ասվում է հայտարարության մեջ, սակայն մանրամասներ չեն նշվում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա