Logo

«Բուդյո-Գլիմտ» - «Ռոմա» խաղից հետո բախում է եղել. Պելեգրինին մանրամասնել է

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:59 / 08.04.2022ՍՊՈՐՏ
Բուդյո-Գլիմտ-Ռոմա

«Ռոմայի» կիսապաշտպան և ավագ Լորենցո Պելեգրինին պատմել է, թե ինչպես է «Բուդյո-Գլիմտի» գլխավոր մարզիչը հարձակվել «Ռոմայի» դարպասապահների մարզչի վրա Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպումից (1:2) հետո։

«Խաղից հետո իսկապես տհաճ դրվագ եղավ. «Բուդյո-Գլիմտի» գլխավոր մարզիչը հարձակվել  է մեր դարպասապահների մարզչի վրա։ Սկզբում նա մեր մարզչին կոպիտ խոսքեր է ասել, իսկ հետո ֆիզիկապես հարձակվել նրա վրա:

Ստեղծված իրավիճակը շատ տխուր է, քանի որ այս պահվածքը վիրավորանք է «Ռոմայի», խաղացողների և անձնակազմի համար: Սա բացարձակ ամոթալի պահվածք է»,- Պելեգրինիի խոսքը մեջբերում է Football Italia-ն՝ հղում անելով Sky Sport Italia-ին:

Նորվեգիայում կայացած խաղում հռոմեացիների միակ գոլը խփել է Լորենցո Պելեգրինին, որին փայլուն ասիստ է կատարել Հենրիխ Մխիթարյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա