Logo

Բուֆոնը կարող է հեռանալ «Պարմայից» և կարերան ավարտել արտասահմանում

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:42 / 24.01.2022ՍՊՈՐՏ
null

Իտալացի 43-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարող է հեռանալ «Պարմայից»՝ հաղորդում է Seriebnews-ը։

Նշվում է, որ թիմի ավագը դժգոհ է այս մրցաշրջանում «Պարմայի» խաղից։ Ակումբը 13-րդ տեղն է զբաղեցնում Բ Սերիայի մրցաշարային աղյուսակում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բացառված չէ, որ մրցաշրջանի ավարտին Բուֆոնը հեռանա թիմից՝ չնայած այն հանգամանքին, որ ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետը լրանալու է 2023 թվականին։ Իտալացի դարպասապահը ցանկանում է կարիերան ավարտել արտասահմանյան ակումբում։

Բուֆոնը «Պարմայի» հետ պայմանագիր է կնքել անցյալ ամառ։ Նա տեղափոխվել է ազատ գործակալի կարգավիճակով։ Բ Սերիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 19 հանդիպման՝ բաց թողնելով 22 գոլ։ Մինչև այդ անվանի մարզիկը հանդես է եկել «Յուվենտուսում», «Պարի Սեն-Ժերմենում» և Իտալիայի ազգային հավաքականում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա