Logo

Բուսկետսը գերազանցել է Ինիեստայի տպավորիչ ցուցանիշը, առջևում Չավին ու Մեսին են

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:21 / 22.04.2022ՍՊՈՐՏ
Buskets

«Ռեալ Սոսյեդադի» դեմ մրցավեճում Սերխիո Բուսկետսը 675-րդ անգամ է խաղադաշտ դուրս եկել «Բարսելոնայի» մարզազգեստով՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերում ելույթները՝ հայտնում է Yahoo Sports-ը։

Այս ցուցանիշով Սերխիոն շրջանցել է Անդրես Ինիեստային (674), առջևում են միայն թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Չավին (767) և Լիոնել Մեսին (778), որն անցյալ ամռանն ազատ գործակալի կարգավիճակով միացել է ՊՍԺ-ին:

Անդրես Ինիեստան 2018 թվականի հուլիսին կատալոնական գրանդից տեղափոխվել է ճապոնական «Վիսել Կոբե» և մինչև այժմ ելույթ է ունենում այնտեղ:

33-ամյա Բուսկետսը «Բարսելոնայի» գլխավոր թիմում խաղում է 2008 թվականի հուլիսից:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնան» 32 խաղից 63 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա