Logo

Բոատենգն աջակցել է Ալաբային

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 04.09.2021ՍՊՈՐՏ
E b2QrIWEAkn1rk 1 - Բոատենգն աջակցել է Ալաբային

«Լիոնի» պաշտպան Ժերոմ Բոատենգն աջակցել է «Բավարիայում» իր նախկին թիմակից Դավիդ Ալաբային, որը ներկայումս հանդես է գալիս «Ռեալում»։

«Սերուցքայինների» կազմակերպած շնորհանդեսի ժամանակ Ալաբան համբուրել էր մադրիդյան ակումբի խորհրդանշանը։ Ավելի ուշ «Բավարիայի» նախագահը խոստովանել էր, որ զարմացած է այդ քայլից։

«Բոլորը գիտեն, թե «Բավարիան» ինչ նշանակություն ունի Դավիդի համար։ Նրա արարքը կարելի է կապել պարտավորությունների հետ, կամ էլ պարզապես լուսանկարիչն է նրան խնդրել այդպես վարվել։ Պետք չէ աղմուկ բարձրացնել այդ պատճառով»,- Բոատենգի խոսքն է մեջբերում Sport1.de-ն։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա