Logo

Բոատենգը կհեռանա «Բավարիայից» ամռանը

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 06.04.2021ՍՊՈՐՏ
jerome boateng bayern munich 2020 21 13o35l5w4bh371h0wd3o79rcr2 - Բոատենգը կհեռանա «Բավարիայից» ամռանը

«Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա մյունխենյան թիմից, գրում է Kicker-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բավարիայի» ղեկավարությունը որոշել է նոր պայմանագիր չառաջարկել 32-ամյա խաղացողին։ Այս մասին արդեն հայտնել են Բոատենգի ներկայացուցիչներին։ Ամռանը նա կդառնա ազատ գործակալ։

Բոատենգից բացի այս մրցաշրջանից հետո «Բավարիայից» հեռանալու է նաև Դավիդ Ալաբան։ Ակնհայտ է, որ Գերմանիայի չեմպիոնը փոփոխություններ է կատարում պաշտպանությունում։ Մյունխենյան թիմն արդեն պայմանագիր է կնքել «ՌԲ Լայպցիգի» 22-ամյա պաշտպան Դայո Ուպամեկանոյի հետ, որն ընթացիկ մրցաշրջանից հետո միանալու է «Բավարիային»։

Ժերոմ Բոատենգը «Բավարիայում» հանդես է գալիս 10 տարի։ Նա թիմի հետ 8 անգամ դարձել է Բունդեսլիգայի չեմպիոն, 5-ական անգամ հաղթել է Գերմանիայի գավաթում և սուպերգավաթում, 2-ական անգամ էլ հաղթել է Չեմպիոնների լիգայում, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթում և Աշխարհի ակումբային առաջնությունում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա