Logo

Բոկաչչոյից մեր օրեր…

Հեղինակ
Աննա Հարությունյան
00:00 / 16.04.2020Հեղինակներ
2 6 - Բոկաչչոյից մեր օրեր...

Եթե 21-րդ դարում մարդկությունն ու ամբողջ աշխարհը բախվեց մի համաճարակի հետ, որ ստիպեց դիմել արտակարգ պայմանների, որի հետևանքով  էլ մարդիկ մեկուսացան, սահմանափակվեցին նրանց հնարավորությունները և իրականությունը կորցրեց իր նախկին ու սովորական դարձած պատկերը, ապա նույն, զուգահեռ աշխարհը կարելի է գտնել 14-րդ դարի կեսերին իտալական Ֆլորենցիայիում, մի քաղաք որտեղ տեղի էին ունենում «Դեկամերոն»-ի գործողությունները:

Իսկ ի՞նչ է «Դեկամերոն», ո՞վ է գրել աշխարհի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը: Եվ վերջապես՝ ի՞նչն է կամրջում ներկան ու հեռավոր անցյալն իրար այս աշխատության միջոցով: Այս և այլ հարցերին ենք անդրադարձել մեր այսօրվա հոդվածում:

Եվ այսպես վաղ Վերածննդի դարաշրջանի գրականության ներկայացուցիչ Ջովաննի Բոկաչչոն 1470 թվականին հրատարակեց իր հայտնի նովելների ժողովածուն, որը մեծ աղմուկ բարձրացրեց: Արգելվեց և բազմիցս այրվեց: Բայց հաղթահարելով ժամանակների արգելքները՝ դարձավ ամենահայնի ստեղծագործություններից մեկը նաև այսօր:

Նովելները Բոկաչչոն գրել է 3 տարվա ընթացքում  հայրենի Ֆլորենցիայում և սիրելի Նեապալում: «Դեկամերոն»-ը, որը հունարենից թարգմանաբար նշանակում է տասնօրյակ, պատմում է մի իրադարձության մասին, որը տեղի է ունեցել Ֆլորենցիա քաղաքում: Ժանտախտը պատուհասել է ամբողջ քաղաքը: Մարդիկ մահանում են մեկը մյուսի հետևից: Գլխավոր հերոսները՝ 7 կին և 3 տղամարդ, որոշում են փախչել քաղաքից և պատսպարվել մի ամառանոցում, որտեղ անցկացնում են 10 օր, այստեղից էլ ծագում է վեպի անվանումը:

Ի դեպ, ժանտախտի դեպքերը իրական են եղել, դեռ 1348 թվականին այդ համաճարակի պատճառով Բոկաչչոն կորցրել է հորն ու դստերը: Սակայն կարծիք կա նաև, որ «Դեկամերոն»-ը պատվերով գրված աշխատություն է: Իբր թե Նեոպոլիտական թագուին հեղինակին պատվիրել է գրել այս իրադարձությունների մասին: Սակայն ոչ մի ճշգրիտ տեղեկություն չկա այդ մասին: Եվ իրականում այդ ամենն անքան էլ կարևոր չէ…

Ոճային ու լեզվական  առանձնահատկությունները

Դեռ այն ժամանակներում նոր  գրական ոճ էր առաջ քաշվել. նովելներ: Բոկաչչոն բացի բանաստեղծական երանգ հաղորդելուց ստեղծագործությանը, էլ ավելի է առաջ գնացել՝ այն շարադրելով ոչ թե ընդունված ու դասական դարձած լատիներենով, այլ հայրենի իտալերենով: Այս կերպ նա կարծես «Դեկամերոն»-ն ավելի հասանելի է դարձնում հասարակ մարդկանց համար, որոնք չէին տիրապետում լատիներենին:

Վերևում նշեցինք, որ երիտասարդները տեղակայվում են ամառանոցում, որտեղ զվարճանում են՝ հետաքրքիր պատմություններ պատմելով, երգելով ու պարելով,  հնարավորինս խաղալով երկար ձգվող ժամանակի հետ: Այսկերպ նրանք հավասարվում են: Ժամանակը հավասարեցնում է նրանց նույն իրավունքների ու պարտականությունների հարթակում: Սոցիալական խտրականություններն այս ամառանոցում չեն գործում: Եվ սա «Դեկամերոն»-ի հիմնական մեխերից մեկն է:

Գործողությունները տեղի են ունենում 2 շաբաթվա ընթացքում, բայց միայն 10 օրվա կտրվածքի մեջ են հերոսները պատմում իրենց պատմությունները: Այսպես նրանք ամեն օր իրենց համար մի նոր ղեկավար են ընտրում, որն էլ առաջարկում է թեմա: Ահա և այդ թեմաների շուրջ էլ նրանք զրույցներ ու քննարկումներ են վարում: Հատկանշական է, որ շաբաթ-կիրակին ազատ օրեր են, ղեկավարներ չկան: Բորորը հանգստանում են:

Ասելիքը…

«Դեկամերոն»-ի հիմնական թեման և միաժամանակ խնդիրն այն է, որ հեղինակը փորձում է ներկայացնել վաղ հումանիզմի դարաշրջանի  իդեալական հասարակության ձևաչափը: Մի իրականություն, որտեղ առաջ են մղվում սերը, ազատությունը, հավասարությունը: Այս 3 կարևորագույն երևույթներն իհարկե կանոնակարգվում են որոշակի առումներով՝ ընտրված ղեկավարի դեմոկրատ հայացքների օգնությամբ:

«Դեկամերոն»-ի հիմքում անձի ինքնագիտակցման, ինքն իրեն հասկանալու և ընդունելու խնդիրն է: Առանց ավելորդ ձևականությունների և հասարակության կողմից փաթաթված պարտավորությունների:

Եվ ուրեմն…

Ի՞նչ էր մեզ ուզում հասցնել Բոկաչչոն, ո՞րն է վերջապես «Դեկամերոն»-ի իմաաստը: Մարդու կյանքում նրա զարգացման և աշխարհընկալման գործում մեծ դեր ու նշանակություն պետք է ունենա մշակույթը: Այն ձևավորում է մարդուն: Ստեղծագործության հիմնական գաղափարն այն է, որ ամենաիդեալական հասարկությունը կարող է գույություն ունենալ միայն ինքնամեկուսացման  պայմաններում՝ բնության մեջ՝ ասել է թե իր բնական միջավայրում, որտեղ մարդիկ չեն բախվում կոշտ իրականության հետ:

Ազատությունը, հավասարությունն ու եղբայրությունը հնարավոր են միայն այն ժամանակ, երբ մարդիկ գիտակցված իրար ընդառաջեն: Այս ամենին հասնելու համար անհրաժեշտ է ոչ թե կույր հավատ, որը ձևավորվել է վերացական, մտացածին իդեալների միջոցով, այլ  առողջ ու անմիջական փոխհարաբերությունների ու ընկալման պաշտամունքը, որտեղ չկան տեր ու ծառա, ճնշում և անտրամաբանական հնազանդություն:

 

Անցել են դարեր:

Հետ նայե՛ք:

Ներկան գնատատե՛ք:

Արդո՞յք որևէ բան փոխվել է…

Կարդացեք նաև՝

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա