Logo

Բոլոր ժամանակների 5 ամենահարուստ գրողները

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 01.12.2021ՍՊՈՐՏ
0  - Բոլոր ժամանակների 5 ամենահարուստ գրողները

Մի աշխարհում, որտեղ հոլիվուդյան աստղերն են մեծարվում հանրահայտ գրքերի կինոադապտացիաներում իրենց դերերով, գրքերի հեղինակները սովորաբար մնում են տեսադաշտից դուրս: Մինչև ֆիլմերի վերածվելը, դրանք բեսթսելեր գրքեր են, որոնք հսկայական հարստություն են բերում իրենց հեղինակներին:

Աշխարհի ամենահայտնի հեղինակներից ոմանք տարիների ընթացքում վաստակել են ավելի քան մեկ միլիարդ դոլար: Եկեք միասին բացահայտենք բոլոր ժամանակների 5 ամենահարուստ գրողներին՝ 2019 թվականի տվյալներով:

Նորա Ռոբերթս/390 մլն դոլար/

wrysparr12 - Բոլոր ժամանակների 5 ամենահարուստ գրողները

Ամերիկացի այս գրողը հայտնի է լեյտենանտ Եվա Դալլասի մասին իր սիրային և դետեկտիվ վեպերով։ Նա սկսել է գրել 70-ականների վերջին և այդ ժամանակվանից գրել է ավելի քան 200 վեպ: Իսկ գրելու կարիերային մեծապես օգնել է ձնաբուքը: Երեխաների հետ հայտնվելով ձյունով պատված տանը՝ Նորան, ոչինչ չանելուց ձանձրանալով, սկսեց գրել իր գլխում պտտվող պատմությունը։ Այսօր Ռոբերթսն աշխարհի հինգերորդ ամենահարուստ գրողն է՝ առնվազն 390 միլիոն դոլար կարողությամբ։

Սթիվեն Քինգ/400 մլն դոլար/

xngjr1uu2 - Բոլոր ժամանակների 5 ամենահարուստ գրողները

Բոլոր ժամանակների ամենահայտնի գրողներից մեկը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է սարսափին, գիտաֆանտաստիկային և ֆանտաստիկային, Սթիվեն Քինգը իր դրոշմն է թողել այնպիսի գրքերով, ինչպիսիք են “The Shining”, “Pet Sematary” կամ “It”, որոնք հետագայում ադապտացվել են էկրանին:

Համացանցում տեղի ունեցած զվարճալի պատմությունը կապված է It ֆիլմի ադապտացիայի հետ։ 2017 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արգելել էր Սթիվեն Քինգի մուտքը Twitter-ի իր միկրոբլոգ, քանի որ գրողը հաճախ էր քննադատում Թրամփին և նրա քաղաքականությունը։ Ի պատասխան՝ «սարսափների հայրն» արգելել է Ամերիկայի նախագահին դիտել “It” և “Mr. Mercedes Trilogy” ֆիլմերը՝ «Քեզ համար ծաղրածուներ չկան, Դոնալդ» գրառմամբ։

Capture 5 - Բոլոր ժամանակների 5 ամենահարուստ գրողները

Ջեյմս Պատերսոն/ 560 մլն դոլար/

whax00qe2 - Բոլոր ժամանակների 5 ամենահարուստ գրողները

Ամերիկացի գրողը հայտնի է իր թրիլլեր վեպերով (ավելի քան 300 միլիոն տպաքանակ) և Գինեսի գրքի ռեկորդակիրն է մեկ գրողի բեսթսելլերների ամենամեծ թվով (կոշտ կազմ)

Պատերսոնը բոլորովին չի խուսափում համահեղինակությունից։ Բայց նրա համահեղինակները, Պատերսոնի հետ համաձայնությամբ, իրավունք չունեն բացահայտելու իրենց աշխատանքային պայմանները։ Օրինակ, նրանք պարտավոր են լռել յուրաքանչյուր համահեղինակության իրենց ունեցած դերի մասին։ Հարցազրույցներից մեկում Պատերսոնն ասել է, որ իր համահեղինակները սովորաբար գրում են նախնական նախագիծը, իսկ հետագա աշխատանքով գրողն անձամբ է զբաղվում:

Պատերսոնի հայտնի գրքերից են՝ “Along Came a Spider”“Kiss the Girls”, “1st to Die”“The Angel Experiment: A Maximum Ride”:

Ջոան Ռոուլինգ/1 մլրդ դոլար/

2dxfe1re2 - Բոլոր ժամանակների 5 ամենահարուստ գրողները

Առանց Ջ.Կ. Ռոուլինգի աշխարհը երբեք չէր հանդիպի մանկական գրքերի լավագույն շարքերից մեկին, եթե ոչ լավագույնին: Հարի Փոթերի ֆրանշիզը դարձել է բոլոր ժամանակների ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմերից մեկը: Նույնիսկ «Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը» ֆիլմի պրեմիերայից գրեթե 19 տարի անց “The Boy Who Lived – Harry Potter” ֆիլմի թարմացված տարբերակը ռեկորդներ է գերազանցում՝ տոմսարկղում հավաքելով ավելի քան 1 միլիարդ դոլար:

Էլիզաբեթ Բադինթե/1.3 մլրդ դոլար/

nc12m4ns2 - Բոլոր ժամանակների 5 ամենահարուստ գրողները

Ֆրանսիացի գրող և պատմաբան Էլիզաբեթ Բադինթեն, որն առավել հայտնի է ֆեմինիզմի և հասարակության մեջ կնոջ դերի մասին իր փիլիսոփայական տրակտատներով, բոլոր ժամանակների ամենահարուստ գրողն է:

Նրա ամենավերջին գրքերից մեկը՝ “The conflict: how modern motherhood undermines the status of women” (Կոնֆլիկտ. ինչպես է ժամանակակից մայրությունը քայքայում կանանց), բեսթսելլեր է դարձել Եվրոպայում: Այնուամենայնիվ, Բադինթեն չի կարող պարծենալ ամենավաճառվող հեղինակային դափնիներով։ Փաստն այն է, որ նա իր կարողության մեծ մասը ժառանգել է ֆրանսիական Publicis Groupe խոշոր մեդիա խմբի մեծ բաժնեմասի շնորհիվ: Նրա կարողությունը 2019 թվականին գնահատվել է 1.3 միլիարդ դոլար, ինչը նրան դարձնում է բոլոր ժամանակների ամենահարուստ հեղինակը, թեև ոչ բեսթսելերների շնորհիվ:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա