Logo

Բոնուչին մեկնաբանել է Իմոբիլեի մասնակցությամբ զվարճալի դրվագը Բելգիայի դեմ խաղում

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 06.07.2021ՍՊՈՐՏ
ytfg - Բոնուչին մեկնաբանել է Իմոբիլեի մասնակցությամբ զվարճալի դրվագը Բելգիայի դեմ խաղում

Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին մեկնաբանել է իր խաղընկերոջ՝ Չիրո Իմոբիլեի մասնակցությամբ զվարճալի միջադեպը Բելգիայի հավաքականի հետ ԵՎՐՈ-2020-ի քառորդ եզրափակիչի խաղում։

Նիկոլո Բարելայի խփած գոլի դրվագում Իմոբիլեն խոտածածկին էր ու գալարվում էր մրցակցի տված հարվածի ցավերից։ Գոլից անմիջապես հետո նա կանգնեց ու թիմակիցների հետ նշեց դարպասի գրավումը։

«Գոլ խփելու ուրախությունը այսպիսի խաղերում այնքան մեծ է, որ դա ստիպում է քեզ մոռանալ ցանկացած ցավ»,-Բոնուչիի խոսքն է մեջբերում Bleacher Report-ը։

Իտալիայի հավաքականն այսօր մրցելու է Իսպանիայի հետ ԵՎՐՈ-2020-ի կիսաեզրափակիչում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա