Logo

«Բորուսիան» իր պատմության խոշորագույն տրանսֆերըներից մեկը համաձայնեցրեց

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 23.07.2021ՍՊՈՐՏ
642bd44610f3e34984b13082b5bb7b4f - «Բորուսիան» իր պատմության խոշորագույն տրանսֆերըներից մեկը համաձայնեցրեց

ՊՍՎ-ի հարձակվող Դոնիել Մալենը շատ մոտ է կարիերան Դորտմունդի «Բորուսիայում» շարունակելուն: Երկու ակումբները համաձայնեցրել են 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը ED.nl-ն:

Տրանսֆերը կազմելու է 30 մլն եվրո: Կողմերին մնում է պայմանավորվել միայն պարգևավճարների հարցում: Տրանսֆերի 1,5 տոկոսը ստանալու է «Այաքսը», իսկ 1 տոկոսը՝ «Արսենալը», քանի որ Մալենն այդ ակումբների սանն է:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ գերմանական ակումբը հոլանդացու գործակալ Մինո Ռայոլայի հետ 5 տարվա պայմանագիր են քննարկում:

Մալենը դառնալու է «Բորուսիայի» պատմության երրորդ ամենաթանկարժեք նորեկը: Նախկինում ավելի շատ գումար վճարվել է Ուսման Դեմբելեի (35 մլն) և Մաթս Հումելսի (30,5 մլն) տրանսֆերների համար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա