Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է թիմի հարձակվող Էրլինգ Հալանդին համոզել մինչև 2023 թվականը մնալ ակումբում՝ հաղորդում է AS-ը։
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ մի քանի օր առաջ «Բորուսիայի» գլխավոր տնօրենը հանդիպել է 21-ամյա նորվեգացու գործակալ Մինո Ռայոլայի» հետ։
Ակումբի հետ բանավոր համաձայնություն կա, որ 2022 թվականին, իր հաճախորդին բաց կթողնեն։ Հալանդին համոզելու համար գերմանական ակումբը պատրաստ է նրան տարեկան 14 մլն եվրո աշխատավարձ վճարել։
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա Հալանդը Բունդեսլիգայի 11 խաղերում դարձել է 13 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։
Կատարե՛ք խաղադրույք Բունդեսլիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո