Logo

Բուչնևը հրավիրվել է Հայաստանի հավաքական

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 28.08.2021Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
240873034 10165797564690247 7799411020088558848 n - Բուչնևը հրավիրվել է Հայաստանի հավաքական

Ինչպես VNews-ն ավելի վաղ տեղեկացրել էր, «Փյունիկի» դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը հրավիրվել է Հայաստանի հավաքական: Տեղեկությունը պաշտոնապես հաստատում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Հաղորդվում է, որ Բուչնևի փաստաթղթային հարցերն ամբողջովին լուծված են, և դարպասապահն արդեն հասցրել է մարզվել հավաքականում:

Բուչնևն առաջիկա օրերին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է դառնալու, ինչը նրան հնարավորություն կտա մասնակցել ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին:

VNews.am-ի հետ զրույցում դարպասապահը պատմել էր, որ հայկական արմատներ ունի:

Խոակին Կապառոսի գլխավորած թիմը սեպտեմբերի 2-ին հյուրընկալվելու է Հյուսիսային Մակեդոնիային, սեպտեմբերի 5-ին ՝ Գերմանիային, իսկ սեպտեմբերի 8-ին ընդունելու է Լիխտենշտեյնին: Հայաստանի ընտրանին 3 տուրից հետո 9 միավորով գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը:

Բուչնևը` հայկական արմատների և Հայաստանի հավաքական հնարավոր հրավերի մասին

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա