Logo

Բուֆոնի անգործությունն ու վերածնված Յովետիչը. Ի՞նչ է ասում վիճակագրությունը ՉԼ երեկվա խաղերի մասին

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 23.02.2017ՍՊՈՐՏ
42e42 - Բուֆոնի անգործությունն ու վերածնված Յովետիչը. Ի՞նչ է ասում վիճակագրությունը ՉԼ երեկվա խաղերի մասին

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումների վերջին երկու խաղերն ավելի համեստ էին իրենց իրադարձություններով ու հաշիվներով, բայց այստեղ էլ բավականին հետաքրքիր վիճակագրական փաստեր կան, որոնցից առանձնացրել ենք ամենատպավորիչները: 

Դեռ երբեք ՉԼ փլեյ-օֆֆի մեկ տուրում այսքան գոլ չէր խփվել՝ 34:

Չեմպիոնների լիգայում վերջին 8 11 մետրանոցներից միայն 1-ն է դիպուկ իրացվել, 6-ը հետ է մղվել դարպասապահների կողմից, ևս 1-ն էլ դիպել է դարպասաձողին:

«Պորտու» 0-2 «Յուվենտուս»

«Յուվենտուսը» ՉԼ-ի խաղերում գնդակին տիրելու իր ամենաբարձր ցուցանիշն արձանագրեց՝ 76,6% և փոխանցումների ամենաբարձր ճշգրտությունը՝ 91,8%, սկսած 2003/04 մրցաշրջանից, երբ սկսվել է վիճակագրություն վարվել:

«Յուվենտուսի» դարպասին երեկ ոչ մի հարված չի կատարվել: Վերջին անգամ Բուֆոնն առանց գործի էր մնացել 2005թ.՝ «Լիվերպուլի» հետ խաղում:

Բուֆոնը դարպասն անառիկ է պահել բոլոր մրցաշարերում իր վերջին 7 խաղերից 6-ում:

Սամի Խեդիրան երեկ ավելի շատ հարված կատարեց դեպի մրցակցի դարպասը՝ 4, քան ողջ «Պորտուն»՝ 3:

Մարկո Պյացայի և Դանի Ալվեշի գոլերի միջև ընդամենը 141 վայրկյան ժամանակ անցավ:

Ալեքս Տելեսի կարմիր քարտը 27-րդ րոպեին ամենաարագն էր Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում:

06a1d

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա