
«Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը La Gazzetta dello Sport-ի հետ հարցազրույցի ընթացքում բարձր է գնահատել Դոնարումայի ելույթը ԵՎՐՈ 2020-ում, ինչպես նաև անդրադարձել է իր՝ ԱԱ 2022-ին հնարավոր մասնակցության թեմային:
Դոնարումա
«Նա հոյակապ էր ոչ միայն սեյվերի համար, այլև բարդ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու: Նա հրաշալի էր ամբողջ առաջնության ընթացքում, նա լավագույնն էր:
Ինձ համար էական չէ՝ արդյոք նրա կարիերան այնքան երկար կտևի՞, որքան իմը: Ես գիտեմ, որ նա հիանալի է, ու ես ուղղակի վայելում եմ նրա խաղը: Շատ բան եմ սովորել նրանից, հիշում եմ նրա որոշ գործողություններ, որոնք ինձ պետք կգան»:
ԱԱ 2022
«Ես 43 տարեկան եմ ու իրավունք չունեմ ասելու, թե այստեղ եմ, ինձ հավաքական կանչեք: Աշխարհի գավաթի վերաբերյալ երազանք, սակայն, կարող եմ ունենալ:
Գրեթե շանս չկա, որ Մանչինին ինձ կհայտավորի, քանի որ նա արդեն գիտի, թե ում է հայտավորելու, բայց առջևում ԱԱ 2022-ն է: Ես դա պիտի իմանամ ու հաշվի առնեմ, որ շարունակեմ երազել»: