Logo

Բունդեսլիգա. «Սարգիս Ադամյանը կարող է կրկնել Կլոզեի փառահեղ կարիերան»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 07.10.2019Հայկական ֆուտբոլ
Hoffenheim - Բունդեսլիգա. «Սարգիս Ադամյանը կարող է կրկնել Կլոզեի փառահեղ կարիերան»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:27

-

-

Ինչպես հայտնի է, «Հոֆենհայմի» հարձակվող Սարգսի Ադամյանը Բունդեսլիգայի պաշտոնական կայքի վարկածով ճանաչվել է Գերմանիայի առաջնության 7-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի խաղը «Բավարիայի» հետ հիացումք է առաջացրել ֆուտբոլասեր հասարակության շրջանում, բայց բոլորին էլ ավելի է տպավորել Ադամյանի անցած ճանապարհը: Այդ պատճառով առաջնության պաշտոնական կայքը ծավալուն հոդվածում պատմել է, որ 5-ամյա Ադամյանը 1998-ին ընտանիքի հետ Հայաստանից գաղթել է Գերմանիա: Ֆուտբոլիստը իր պրոֆեսիոնալ նորամուտը նշել է 19 տարեկան հասակում «Հանզայի» հետ 3-րդ դիվիզիոնում, այնտեղ անցկացրել է 8 հանդիպում ու տեղափոխվել «Նոյշտրելից» , իսկ 2014-ին իր նորամուտը նշել ազգային հավաքականի կազմում: Հաջորդող 4 տարիները հարձակվողը անցկացրել է 4-րդ դիվիզիոնում ու «Յան Ռեգենսբուրգի» հետ տպավորիչ ուղի անցել մինչև Բունդելսիգա 2: Գերմանական թիմում իր 2-րդ մրցաշրջանում Ադամյանը 15 գոլ ու 11 գոլային փոխանցման հեղինակ է դարձել՝ գրավելով «Հոֆենհայմի» ուշադրությունը: Իսկ այսօր նա Հենրիխ Մխիթարյանից հետո 2-րդ հայն է, որը գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգայում:

Առաջնության պաշտոնական կայքը նաև զուգահեռներ է անցկացրել Ադամյանի ու լեգենդար Միրոսլավ Կլոզեի կարիերայի միջև:

«Մյունխենյան փառահեղ երեկոն ճոխ վարձատրություն էր Ադամյանի համար, որը ժամանակին ստիպված է եղել աշխատել ու միաժամանակ լինել ծայրաստիճան համբերատար՝ կարիերայի այս կետին հասնելու համար: Նա հիշեցնում է Կլոզեին, որը պրոֆեսիոնալ մակարդակով սկսել է ֆուտբոլ խաղալ երիտասարդ հասակում, բայց կարողացել է դառնալ Բունդեսլիգայի կրկնակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն ու ԱԱ-երի պատմության լավագույն ռմբարկուն: Իրականում, Կլոզեն իր նորամուտը նշել է 20 տարեկանում, մեկ տարի ավելի ուշ, քան Ադամյանը: Նա նույնպես իր ճանապարհը գերմանական ֆուտբոլում սկսել է 4-րդ դիվիզիոնից, ինչպես Ադամյանը:

Լեհական արմատներ ունեցող գոլային մեքենան ընդամենը մեկ գոլով էր աչքի ընկել «Համբուրգի» հետ ունեցած 18 խաղում նախքան «Կայզերսլաուտերն» տեղափոխությունը: Հետո նա շանս ստացավ Բունդեսլիգայում ու էլ երբեք հետ չնայեց՝ հեղինակելով 121 գոլ 307 խաղերում ու դրանից շատերը նման էին Ադամյանի՝ «Բավարիայի» դարպասը ուղարկած գոլերին: Ակնհայտ է, որ Ադամյանը կարող է կրկնել Կլոզեի կարիերան, բայց եթե նա շարունակի ցուցադրել նույն տեմպը, ուժը, գոլային հոտառությունը, նույն մակարդակի խաղ ցուցադրի թե՛ եզրում, թե՛ կենտրոնում, ապա նրան թռիչքային հեռանկարներով լի կարիերա է սպասում: Ադամյանը արդեն գերազանցում է Գերմանիայի չեմպիոններին՝ գոլի հեղինակ դառնալով առաջին իսկ փորձից: Իսկ Կլոզեից 5 խաղ է պահանջվել իր գոլերի հաշիվը բացելու համար»,-գրում է կայքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա