Logo

Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը տեղափոխվում է «Բավարիա»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 29.08.2021ՍՊՈՐՏ
regular 16 9 - Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը տեղափոխվում է «Բավարիա»

«Բավարիան» և «Լայպցիգը» համաձայնության են եկել կիսապաշտպան Մարսել Զաբիտցերի տեղափոխության շուրջ:

Մյունխենյան ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց կվճարի 16 մլն եվրո: Այդ մասին հաղորդում է Bild-ի լրագրող Տոբի Ալտշեֆլը:

Զաբիտցերի պայմանագրի ժամկետը «Լայպցիգի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականը։

sabitzer 960x540 - Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը տեղափոխվում է «Բավարիա»

«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչն ավելի վաղ հաստատել էր, որ ակումբը հետաքրքրված է Ավստրիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով:

Ամռանը «Բավարիայի» շարքերն էր համալրել նաև «Լայպցիգի» պաշտպան Դայո Ուպամեկանոն:

«Բավարիան» չնկատեց «Հերտային». Լևանդովսկին՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա