Logo

Բունդեսլիգայի պատմության ամենաերիտասարդ գերմանացին, նոր Նոյերը և խաղացող 7,5 մլն եվրո արժեքով. Ովքեր են եկել Հայաստան Մ19 մրցաշարին մասնակցելու

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 13.11.2018Հայկական ֆուտբոլ
1179650 imgw750 - Բունդեսլիգայի պատմության ամենաերիտասարդ գերմանացին, նոր Նոյերը և խաղացող 7,5 մլն եվրո արժեքով. Ովքեր են եկել Հայաստան Մ19 մրցաշարին մասնակցելու

Նոյեմբերի 14-ին Երևանում կմեկնարկի Մ19 տարեկանների միջազգային մրցաշար, որտեղ Հայաստանի տարիքային թիմը պետք է փորձի դիմագրավել եվրոպական 3 գրանդների՝ Հոլանդիայի, Գերմանիայի և Պորտուգալիայի հասակակիցներին: VNews.am-ը փորփրել է մրցակիցների կազմերն ու այնտեղ գտել բազմաթիվ ապագա ու արդեն ներկա աստղեր: Սկսում ենք Գերմանիայից:

Գերմանական ֆուտբոլի երիտասարդ սերունդը իրոք տպավորում է. նախորդ ամռանը նրանք հաղթեցին Մ21 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Ոչ պակաս տաղանդավոր սերունդ է հավաքվել Մ19 հավաքականում: Այս թիմի շատ ֆուտբոլիստներ նախորդ տարի դեռ Մ17 տարեկանների թիմի կազմում մասնակցեցին աշխարհի առաջնությանը և հասան մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ 1-2 հաշվով զիջեցին բրազիլացիներին: Նույն այս Մ17 թիմը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում միայն 11 մետրանոց հարվածաշարում առաջ թողեց Իսպանիային: Սա նրանց հիմնական միջազգային փորձառությունն է, իսկ ահա ակումբների մակարդակով նրանցից շատերն արդեն իսկ մեծ ճանապարհ են անցել: Հերթով անդրադառնանք խաղացողներին՝ հատկապես ուշադրություն դարձնելով առավել մեծ հաջողության հասած ֆուտբոլիստներին:

Դարպասապահներ

Քրիստիան Ֆրուխտլ – «Բավարիա»

15 տարեկանում նա արդեն նույն հասակին էր, ինչ Մանուել Նոյերը: Ավելին, նրա ոտքի չափսը նույնիսկ ավելի մեծ է, քան Նոյերինը՝ 48 համար: 2016թ. նա 15 տարեկանում առաջին անգամ միացավ «Բավարիայի» մարզական հավաքին Քաթարում: «Բավարիայի» սկաուտինգի կոորդինատոր Պետեր Վիմերը նշում է, որ նրան շատ վաղ տարիքից էին նկատել՝ շնորհիվ թե իր չափերի, թե լավ խաղի՝ ոչ միայն ձեռքերով, այլ նաև ոտքերով, գուցե հենց դրա համար էլ ստացել է նոր Նոյեր մականունը:

Նրա կոորդինացիան հիանալի է՝ չնայած իր չափերին և ոտքերի չափերին: Դժվարը սովորելն է, իսկ ինչ մնում է տաղանդին, այն կա:

Սա Նոյերի կարծիքն է Ֆրուխտլի մասին, ով 2017թ. ընդգրկվել էր մինչև 20 տարեկան 20 տաղանդների շարքում, որոնց պետք է հետևել:

https://twitter.com/Bundesliga_EN/status/897409663104417793

Ֆրուխտլը դեռ ոչ մի րոպե չի անցկացրել «Բավարիայի» կազմում, Նոյերի, Ուլրիխի ու Շտարկեի ներկայության պայմաններում դա անհավանական է թվում 18 տարեկան տղայի համար: Բայց երիտասարդական ՉԼ-ում արդեն 3 խաղ նա հիմնական դարպասապահն է:

Լուկա Պլոգման – «Վերդեր Բրեմեն»

Ի տարբերություն մյուս դարպասապահների՝ Պլոգմանը թեև շատ անվանի ակումբում չէ, բայց հասցրել է դարպասը պաշտպանել հիմնական թիմի կազմում Բունդեսլիգայում այս տարվա սեպտեմբերին՝ «Այնտրախտի» հետ խաղում փոխարինելով վնասվածք ստացած հիմնական դարպասապահին, իսկ գավաթային խաղերում էլ մի քանի անգամ հայտավորված է եղել: Հարուստ է Պլոգմանի փորձը նաև պատանեկան հավաքականներում. 2017թ. նա Գերմանիայի Մ17 հավաքականի հետ հասավ մինչև աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ՝ լինելով Բունդեսթիմի համար 1-ը:

2470662 w2 - Բունդեսլիգայի պատմության ամենաերիտասարդ գերմանացին, նոր Նոյերը և խաղացող 7,5 մլն եվրո արժեքով. Ովքեր են եկել Հայաստան Մ19 մրցաշարին մասնակցելու
Լուկա Պլոգմանը՝ Իսպանիայի հետ 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ

Յուլիան Կրալ – «Լայպցիգ»

18-ամյա դարպասապահը «Լայպցիգի» կազմում այս ամառ հասցրեց հայտավորվել Եվրոպա լիգայի որակավորման փուլի հանդիպումներից մեկին, թեև գերմանական ակումբի առաջին թիմի դարպասը պահելու բախտ ունեցավ ոչ թե այդ խաղում, այլ «Հադերսֆիլդ Թաունի» դեմ ընկերական խաղում՝ մտնելով փոխարինման:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա