Logo

Բունդեսլիգայում ամենամեծ տրանսֆերային արժեքի աճ գրանցած ֆուտբոլիստները

23:52 / 27.12.2022ՍՊՈՐՏ
null

Transfermarkt-ը ներկայացրել է Գերմանիայի Բունդեսլիգայում ելույթ ունեցող ակումբների՝ ամենամեծ տրանսֆերային արժեքի աճ գրանցած ֆուտբոլիստներին:

Ավարտվող տարվա ընթացքում Գերմանիայի առաջնությունում տրանսֆերային արժեքի ամենամեծ աճը գրանցել է «Լայպցիգի» խորվաթ կենտրոնական պաշտպան Յոշկո Գվարդիոլը: Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակրի տրանսֆերային արժեքն ավելացել է 50 միլիոն եվրոյով և կազմում է 75 միլիոն:

Երկրորդ տեղում է Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան, որի տրանսֆերային արժեքն աճել է 45 միլիոնով և հասել 100 միլիոն եվրոյի:

Դորտմունդի «Բորուսիայի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը երրորդն է: 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 35 միլիոն եվրոյից հասել է 110 միլիոնի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա