Logo

Բուսկետսն «Էլ Կլասիկոներում» հաղթանակներով ռեկորդակիր է

11:59 / 03.03.2023ՍՊՈՐՏ
null

Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը ռեկորդակիր է դարձել «Էլ Կլասիկոներում» հաղթանակների ցուցանիշով: Այդ մասին սոցցանցերում հայտնել է լրագրող Պեդրո Մարտինը:

Մադրիդի «Ռեալի» նկատմամբ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում  (1-0) հաղթանակը 22-րդն էր Բուսկետսի համար «Էլ Կլասիկոներում»:

Այդ ցուցանիշով «Բարսելոնայի» ավագը գերազանցել է «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանսիսկո Հենտոյին, որն ունի 21 հաղթանակ «Էլ Կլասիկոներում»:

Երրորդ տեղում են «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներ Ժերար Պիկեն և Լիոնել Մեսին, որոնք ունեն 19-ական հաղթանակ «Ռեալի» դեմ խաղերում:

Հիշեցնենք, որ Բուսկետսը 46 խաղով «Էլ Կլասիկոներում» ռեկորդակիր էր դարձել նաև մասնակցության ցուցանիշով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա