Logo

Բուսկետսը կրկին կդառնա Մեսիի ակումբակիցը

10:51 / 19.06.2023Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնային» հրաժեշտ տված իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի ամերիկյան «Ինտեր Մայամի»: Այդ մասին սոցցանցերում հայտնել է լրագրող Տոնի Խուանմարտին:

34-ամյա ֆուտբոլիստը կընդունի MLS-ը ներկայացնող ակումբի առաջարկը: Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

Ավելի վաղ «Ինտեր Մայամին» համաձայնեցրել էր ֆրանսիական ՊՍԺ-ին հրաժեշտ տված արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի տրանսֆերը: Բուսկետսն ու Մեսին 2008-2021 թվականներին միասին խաղացել էին «Բարսելոնայում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա