Logo

Բոյան Կրկիչն ավարտել է կարիերան (տեսանյութ)

15:58 / 23.03.2023ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Բոյան Կրկիչը 32 տարեկանում հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Իսպանացի ֆուտբոլիստին նվիրված հրաժեշտի արարողություն է ընթանում Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնի հատուկ դահլիճում:

«Շնորհակալ եմ բոլորիդ այստեղ լինելու համար: Դուք բոլորդ այստեղ շատ կարևոր մարդիկ եք ինձ համար։ Ես եկա «Բարսելոնայի» համակարգ, երբ 8 տարեկան էի, և այժմ 32 տարեկանում, երկար տարիների փորձից հետո, հպարտ եմ հայտարարել, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերաս մոտեցավ ավարտին: Ես շատ երախտապարտ եմ այն ​​ամենի համար, ինչ զգացել եմ։ Կյանքը բաղկացած է փուլերից, և ես զգում եմ, որ իմ ժամանակը եկել է։ Հայտարարում եմ, որ որոշել եմ ավարտել կարիերաս»,- Կրկիչի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Բոյան Կրկիչն առանց ակումբի էր փետրվարից, երբ ավարտվեց նրա պայմանագրի ժամկետը ճապոնական «Վիսել Կոբեի» հետ։

Իսպանացին կարիերայում անցկացրել էր 451 հանդիպում, խփել 93 գոլ և կատարել 40 գոլային փոխանցում։ Պաշտպանել էր նաև իտալական «Ռոմայի», «Միլանի», Ամստերդամի «Այաքսի» և այլ ակումբների մարզական պատիվը։ Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել էր ընդամենը մեկ հանդիպման:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա