Logo

Փաշիկ Ալավերդյան. «Պատմության մեջ առաջին անգամ ընդունելու ենք Եվրոպայի առաջնությունը»

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:51 / 21.04.2022Հարցազրույցներ
Բացառիկ
ծանրամարտի Եվրոպայի առաջնություն

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան Հայաստանին է վստահել Հին աշխարհամասի հաջորդ տարվա առաջնության կազմակերպումը։ Միջազգային միջոցառումների օրացույցում արդեն նշված է, որ ստուգատեսն ընդունելու է Երևանը։ Ուրախալի լուրը VNews-ի հետ զրույցում հաստատեց մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։

Նա նշեց, որ եվրոպական կառույցն արդեն որոշման մասին տեղեկացրել է հայկական կողմին։ «Իրականում այդ որոշումը, ուրախալի լինելով հանդերձ, նաև որոշակի մտահոգություն է առաջացնում, քանզի պետք է հասցնենք կարճ ժամանակահատվածում ենթակառուցվածքների խնդիր լուծել։

Անհրաժեշտ է բավարար քանակությամբ մարզումային դահլիճներ և տարածքներ պատրաստել Եվրոպայի առաջնության մասնակիցների համար, նաև նոր մրցահարթակներ և մարզագույք ձեռք բերել։ Մեծ ծավալի աշխատանք կա կատարելու»,- VNews-ին հայտնեց Փաշիկ Ալավերդյանը։

Այս տարվա մայիսին Երևանում է անցկացվելու նաև բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա