Logo

«Եվրոպայի առաջնությունից ակնկալիքներ ունենք, բայց խոստումներ չեմ տա». Արտաշես Ներսիսյան

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:08 / 26.05.2022Հարցազրույցներ
Բացառիկ
Արտաշես Ներսիսյան

Լուսանկարը՝ ՀԱՕԿ-ի

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը որոշակի ակնկալիքներով է մեկնում Ալբանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը VNews-ի հետ զրույցում անդրադարձել է սաների մարզավիճակին և ստուգատեսից իր սպասումներին։

«Ծանրորդուհիները նորմալ մարզավիճակում են։ Մարզումները լավ են անցել, մարզուհիները խուսափել են վնասվածքներից։ Մնացածը պարզ կլինի մրցավայրում։ Արդյունքը վերջում կերևա։ Տեղին չեմ համարում խոստումներ տալ։ Կարող եմ ասել միայն, որ ակնկալիքի բացակայության դեպքում չէինք մեկնի, չէինք վատնի պետական միջոցները։

Այնպես որ, ակնկալիքներ ունենք։ Մրցումներից առաջ սովորաբար խուսափում եմ մեկնաբանություններից։ Մրցումից հետո՝ խնդրեմ»,- VNews-ի հետ զրույցում նշեց գլխավոր մարզիչը։

Հայաստանի կանանց ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի առաջնորդությամբ Տիրանա է մեկնելու մայիսի 28-ին։ Մեր երկիրը ներկայացնելու են Իզաբելա Յայլյանը (55 կգ քաշային կարգ), Տաթև Հակոբյանը (76 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ)։

Նույն չվերթով Ալբանիա է ուղևորվելու Հայաստանի տղամարդկանց ընտրանին, որի կազմում ընդգրկված են Ռաֆիկ Հարությունյանը և Կարեն Մարգարյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Անդրանիկ Կարապետյանը և Վարդան Մանուկյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Արա Աղանյանը և Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը (երկուսն էլ՝ 109 կգ-ից բարձր)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա