Logo

Կարագեր. «Այս լուրն ինձ համար իսկական շոկ էր»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
16:46 / 07.09.2022ՍՊՈՐՏ
Ջեյմի Կարագեր-Թոմաս Տուխել

Անգլիական «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը խոսել է Թոմաս Տուխելի՝ «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելու մասին։

«Ես ապշած էի այդ լուրից, քանի որ կարծում էի՝ «Չելսիի» նոր համակարգը տարբերվելու է Ռոման Աբրամովիչի ժամանակ գործող համակարգից։

Մի քանի օր առաջ ես ասացի՝ եթե «Չելսիի» ղեկին դեռ Աբրամովիչը լիներ, ապա մենք պետք է վախենայինք Տուխելի համար, քանի որ նույն բանն արդեն կատարվել է բազում հիանալի մարզիչների հետ. Անչելոտի, Կոնտե, Մոուրինյո։

Բայց զգացողություն կար, որ հիմա ամեն ինչ փոխվել է, այդ պատճառով էլ այս լուրն ինձ համար իսկական շոկ էր։ Հասկանալի է, որ «Չելսին» լավ չէր մեկնարկել այս մրցաշրջանում, բայց ակումբը ստացել էր այն կազմը, ինչին ձգտում էր տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Թվում էր, թե նրանք բարձրակարգ մարզչին կտային հնարավորություն այս ֆուտբոլիստներից իսկական թիմ ստանալ»,- Կարագերի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա