Logo

Կառլ Հուֆկենսը՝ «Բրյուգեի» գլխավոր մարզիչ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:42 / 25.05.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Կառլ Հուֆկենս

Կառլ Հուֆկենսը նշանակվել է «Բրյուգեի» գլխավոր մարզիչ՝ տեղեկացնում է բելգիական ակումբի մամուլի ծառայությունը:

Բելգիացի 43-ամյա մասնագետը թիմը կգլխավորի մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը: Նրա մարզչական շտաբում կընդգրկվեն Փոլ Օկոնը և Ռիկ Դե Միլը: Հուֆկենսը մարզական կարիերայի ընթացքում՝ 2009-2013 թվականներին, խաղացել է «Բրյուգեում»:

Հիշեցնենք՝ «Բրյուգեն» մինչև այս գլխավորում էր նիդեռլանդցի մասնագետ Ալֆրեդ Սխրյոդերը, որը մրցաշրջանի ավարտից հետո հեռացել է թիմի ղեկից՝ գլխավորելով «Այաքսը»: 

«Բրյուգեն» Բելգիայի ավարտված առաջնությունում դարձել է հաղթող: Բելգիական ակումբի կազմում հունվարից վարձավճարով ելույթ է ունենում Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա