Logo

Անչելոտին՝ «Չելսիի» դեմ խաղում տոնած հաղթանակի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:29 / 07.04.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Չելսիի» նկատմամբ տոնած հաղթանակը (3:1):

«Մենք լավ խաղացինք և կտրուկ հակագրոհեցինք: Լավ երեկո անցկացրինք, բայց առայժմ սա միայն գործի կեսն է:

Մենք ցուցադրեցինք կազմակերպված խաղ, իսկ Բենզեման հիանալի էր։ Մեզ հաջողվեց ազատ գոտիներ գտնել մրցակցի պաշտպանական դիրքերում։

Հիմա մենք առավելություն ունենք, բայց երեքշաբթի կայանալիք խաղն այլ է լինելու, քանի որ մրցակիցը Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրն է:

Պետք է նշեմ, որ մենք շատ լավ հակագրոհներ անցկացրինք:

Կարծում եմ՝ պաշտպանությունում հաջող խաղը մեզ օգնեց։ Եվ հետո մենք սկսեցինք առջևի գծում վտանգավոր գործել Բենզեմայի և Վինիսիուսի շնորհիվ»,- Անչելոտիի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Մադրիդցիները Լոնդոնում հաղթել են Կարիմ Բենզեմայի հեթ-տրիկի շնորհիվ:

Պատասխան խաղը կկայանա ապրիլի 12-ին Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում, մեկնարկը՝ 23:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա