Logo

Անչելոտին ապաքինվել է և մեկնել Լոնդոն

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:12 / 06.04.2022ՍՊՈՐՏ
Karlo Ancheloti - Covid 19

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ապաքինվել է կորոնավիրուսից և կկարողանա գլխավորել թիմը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Չելսիի» դեմ առաջին խաղում՝ հայտնում է «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը։

Իտալացին արդեն մեկնել է Լոնդոն և միացել իր թիմին:

Անչելոտին կորոնավիրուսի պատճառով բաց էր թողել Մադրիդի «Ռեալի» վերջին հանդիպումը «Սելտայի» դեմ (2:1) Իսպանիայի առաջնությունում. նրա պարտականությունները կատարել էր որդին՝ Դավիդե Անչելոտին:

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի «Չելսի» - «Ռեալ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 6-ին, Լոնդոնի (Անգլիա) «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում, մեկնարկը՝ 23:00-ին: Հանդիպումը կլինի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա