Logo

19-ամյա Կառլոս Ալկարասը հաղթեց Ռաֆայել Նադալին ու կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:00 / 06.05.2022ՍՊՈՐՏ
null

Աշխարհի 9-րդ ռակետ, իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը Մադրիդում ընթացող գրունտային «Մաստերսի» կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց։

19-ամյա թենիսիստը քառորդ եզրափակիչում հաղթեց «Մեծ սաղավարտի» 21-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալին (6-2, 1-6, 6-3): Հանդիպումը տևեց 2 ժամ 28 րոպե։

Ալկարասը դարձավ Մադրիդում անցկացվող մրցաշարի պատմության ամենաերիտասարդ կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճողը։ Դրանից բացի, նա առաջին դեռահասն է, որը Նադալին հաղթում է գրունտում։

Կիսաեզրափակիչում Ալկարասը կմրցի աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա