Logo

Կարագեր. «Նա կարող է լինել ինչպես Ռոնալդուն»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
11:14 / 02.07.2022ՍՊՈՐՏ
null

«Լիվերպուլի» և Անգլիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը խոսել է մերսիսայդյան ակումբի հարձակվող Մոհամեդ Սալահի մասին։ Նախօրեին եգիպտացին նոր պայմանագիր կնքեց անգլիական ակումբի հետ։

«Թեթևության զգացողություն և հաճույք ստացա այդ նորությունից։ «Լիվերպուլի» շատ երկրպագուներ վերջին ամիսներին համակերպվել էին արդեն Սալահի հեռանալու մտքին։

Հաշվի առնելով այն փաստը, թե Սալահն ինչպես է իրեն հետևում՝ նա կարող է լինել ինչպես Կրիշտիանու Ռոնալդուն, որն առաջվա պես գոլեր է խփում Պրեմիեր լիգայում։ Մեծ հավանականություն կա, որ հաջորդ երեք տարիներին նրա մոտ ցուցանիշի անկում չենք տեսնի»,- Կարագերի խոսքն է հաղորդում Sky Sports-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա