Logo

Կասանո. «Անչելոտիի բախտը բերեց և՛ ՊՍԺ-ի, և՛ «Չելսիի», և՛ «Սիթիի» դեմ խաղերում»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
13:35 / 30.04.2022ՍՊՈՐՏ
null

Անտոնիո Կասանոն քննադատել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին։ Մադրիդյան ակումբը ՉԼ-ի կիսաեզրափակիչի առաջին խաղում պարտվեց «Մանչեսթեր Սիթիին» (3-4):

«Մանչեսթեր Սիթին» հիանալի հանդիպում անցկացրեց, իսկ «Ռեալը»՝ սովորական, բայց Վինիսիուսի փայլուն գոլի շնորհիվ կարողացավ փրկվել։ Այնուամենայնիվ, «Սիթին» եզրափակիչի ուղեգիր կնվաճի։

Կրկնում եմ, որ Անչելոտիի բախտը բերեց և՛ ՊՍԺ-ի, և՛ «Չելսիի», և «Սիթիի» դեմ խաղերում։ Բացարձակ չեմ անհանգստանում, որ նա կարող է նեղանալ»,- իտալական մամուլի հաղորդմամբ՝ ասել է Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը։

Անչելոտին՝ «Ման. Սիթիից» կրած պարտության մասին

Ինչպես է Գվարդիոլան արձագանքում Վինիսիուսի տպավորիչ խաբքին (տեսանյութ)

Վիճակագրական տվյալ, որը «Ռեալին» կստիպի անհանգստանալ «Սիթիի» դեմ պատասխան խաղից առաջ

«Դա ամեն պահ իմ մտքում էր». Պատմություն, որ թաքնված է Բենզեմայի «Պանենկայի» հետևում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա