Logo

Կասանո. «Եթե «Բարսելոնան» ձեռք բերի Լուկակուին, այլևս չեմ նայի նրանց խաղերը»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
15:07 / 30.04.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» ու Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն մեկնաբանել է «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի՝ «Բարսելոնա» հավանական տեղափոխության լուրերը։

«Ես պաշտում եմ «Բարսելոնայի» փիլիսոփայությունը, բայց եթե նրանք ձեռք բերեն Լուկակուին, այլևս չեմ նայի նրանց խաղերը։ Նա չի կարողանում 3 փոխանցում կատարել «Չելսիում», երբ մրցակիցներ չունի, իսկ «Բարսելոնայում» 55 անգամ են փոխանցում կատարում նախքան գոլ խփելը։ Ինչպե՞ս է նա դա անելու»,- Կասանոյի խոսքն է հաղորդում Football Italia-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» կարող է վարձակալել Լուկակուին, քանի որ բավարար ֆինանսական միջոցներ չունի՝ Հալանդին կամ Լևանդովսկիին թիմ հրավիրելու համար։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա