Logo

Անտոնիո Կասանոն քննադատել է Մոուրինյոյին և «Ռոմայի» կիսապաշտպաններից մեկին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:53 / 09.02.2022ՍՊՈՐՏ
Անտոնիո Կասանո

«Ռոմայի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն քննադատել է հռոմեական թիմի կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյին և պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին։ 

«Երբ նա լավ մարզավիճակում է, կարող է գոլ խփել և լավ խաղալ, բայց ինձ համար նա մեծ խաղացող չէ: Նիկոլոն չգիտի, թե ինչ պետք է անի, երբ գնդակով ընթացքի մեջ է:

Մոուրինյոյին ավելի շատ ժամանակ է պետք. բայց հիմա թիմը տուժում է ու մարտավարություն չունի։ Կարծում եմ՝ Մոուրինյոն դեռ չի ապահովել այն կայունությունը, որն անհրաժեշտ է թիմին»,- Կասանոյի խոսքն է մեջբերում A Bola-ն:

Հավելենք՝ «Ռոման»  անցկացրած 24 խաղից հետո Ա Սերիայում 39 միավորով 7-րդն է։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա