Logo

Սպորտային արբիտրաժային դատարանը բավարարել է «Ատլետիկոյի»՝ ՈՒԵՖԱ-ի որոշման դեմ ներկայացրած բողոքը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:03 / 13.04.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Ատլետիկո-ՈՒԵՖԱ

Սպորտային արբիտրաժային դատարանը բավարարել է «Ատլետիկոյի»՝ ՈՒԵՖԱ-ի որոշման դեմ ներկայացրած բողոքը, որով ֆուտբոլային կառույցը ցանկանում էր տնային 1 խաղով պատժել մադրիդյան թիմին՝ թույլ չտալով նրանց երկրպագուներին ներկա լինել հանդիպմանը:

ՈՒԵՖԱ-ն որոշել էր պատժել «Ատլետիկոյին» Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին հանդիպման ժամանակ (0:1) թիմի երկրպագուների խտրական պահվածքի համար:

Մադրիդցիների ներկայացրած բողոքը բավարարվել է. իսպանական թիմի բոլոր երկրպագուները, որոնք ունեն աբոնեմենտ կամ տոմս, կկարողանան ներկա լինել առաջիկա խաղին՝ տեղեկացնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը:

Այսօր՝ ապրիլի 13-ին, Մադրիդի (Իսպանիա) «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում կկայանա Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ դիմակայության՝ «Ատլետիկո» - «Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը, որը ժամը 22:45-ից կլինի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա