Logo

Ամերիկացի թենիսիստուհին 22 տարեկանում ավարտել է կարիերան

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:25 / 20.01.2022ՍՊՈՐՏ
Katrin Belis

Ամերիկացի թենիսիստուհի Կատրին Բելիսը 22 տարեկանում անսպասելիորեն հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։

1,5 տարում 4 վիրահատություն տարած մարզուհին այդպես էլ չի կարողացել ամբողջությամբ վերականգնվել դաստակի վնասվածքից։ Նա մրցումների չի մասնակցել 2020 թվականի «Ռոլան Գարոսից» հետո։

«Չնկատելով առաջընթաց՝ որոշեցի այլևս չխաղալ թենիս։ Արդեն ավելի քան 3 տարի կրկնվում է նույն պատմությունը՝ վերականգնում, մարզումներ, վնասվածքներ։ Հոգեբանորեն և ֆիզիկապես այլևս չեմ դիմանում այդ ամենին։ Շատ եմ սիրում այս մարզաձևը, միայն լավագույն հիշողություններ եմ պահպանել խաղալուս ժամանակների մասին։ Բայց եկել է այլ ուղղությամբ շարժվելու ժամանակը»,- գրել է ամերիկուհին ինստագրամյան իր էջում:

Թենիսում Բելիսի բարձրագույն նվաճումը եղել է 35-րդ վարկանիշը WTA-ի սանդղակում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա